Թեհրանը թույլ չի տվել տարածաշրջանում իրականացնել մի ծրագիր, որով Հայաստանը կտրվելու է Իրանից. Հոսեյն Ամիր Աբդոլլահյան

106

Թեհրանը թույլ չի տվել տարածաշրջանում իրականացնել մի ծրագիր, որով Հայաստանը կտրվելու է Իրանից. այս մասին հայտնել Է Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը։

«Տարածաշրջանում շատ վտանգավոր սցենար էր ընթանում, որով նախատեսվում էր փոխել տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունը։

Անգամ ջանքեր են գործադրվել կտրել Իրանի և Հայաստանի միջև կապի հնագույն ճանապարհը։ Իրանը դա թույլ չի տվել»,-ասել է ԻԻՀ ԱԳ նախարարը՝ տեղեկացնելով, որ դա արել է մինչև զորավարժությունների անցկացումը: