Թեհրանն իր հարևանների հետ հարաբերությունները մյուս կողմի հաշվին չի կարգավորում․ Իրանի ԱԳ նախարարը՝ Հայաստանի և Ադրբեջանի մասին

44
Հայաստանն ու Ադրբեջանը Իրանի հարևաններն են, և Թեհրանը երբեք մի կողմի հետ հարաբերությունները մյուս կողմի հաշվին չի կարգավորում։ Այս մասին լրագրողների հետ հրավիրված ասուլիսում ասել է Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, հայտնում է IRNA–ն։
«Կովկասում բոլոր դերակատարներին հստակ ասել ենք, որ տարածաշրջանում ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխություն Իրանի լուրջ արձագանքին է հանդիպելու»,–ասել է Աբդոլլահիանը։
Նա ընդգծել է, որ տարածաշրջանի համապատասխան պաշտոնյաները Իրանին վստահեցրել են, որ աշխարհաքաղաքական փոփոխություն չի լինի, և նման մտահոգություն չպետք է լինի:
Արտգործնախարարը նաև հավելել է, որ հարևան որևէ երկրի, այդ թվում՝ Ադրբեջանի տարածքի նկատմամբ Իրանը որևէ նկրտում չունի։