Թեհրանն անօրինական է համարում Կասպից ծովում թուրք-ադրբեջանական զորավարժությունների անցկացումը

50
Սաիդ Խատիբզադե

Թեհրանն արձագանքել է Բաքվում նախատեսվող թուրք-ադրբեջանական զորավարժություններին, որոնք անցկացվելու են Կասպից ծովում։

Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Սաիդ Խատիբզադեն մասնավորապես հայտարարել է․ «Կասպից ծովի կարգավիճակի վերաբերյալ կոնվենցիան ամբողջությամբ պարզաբանում է հարցը։  5 ափամերձ երկրները համաձայնել են, որ այս 5 երկրներից զատ այլ երկրների ռազմական ներկայությունը, համարվում է անօրինական»։