Թեհրանը աջակցում է ԼՂ հարցով Ռուսաստանի նախաձեռնությունը․ ՌԴ-ում Իրանի դեսպան

43
Կազեմ Ջալալի

Թեհրանն աջակցում է Ռուսաստանի դիվանագիտական աշխատանքին, որն ուղղված է Լեռնային Ղարաբաղի հարցում Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի հաստատմանը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանում Իրանի դեսպան Կազեմ Ջալալին:

Նրա խոսքով՝ տարածաշրջանում խաղաղության հասնելու համար տեղին կլիներ նաև Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի միջնորդության ձևաչափը՝ որպես երաշխավոր երկրներ:

«Կամ այլ մոդելներ, ընդունենք՝ որոշակի համաձայնեցում ԵԱՀԿ Մինսկի խմբի և Իրանի, Թուրքիայի համատեղում և այլ առաջարկներ»,- հավելել է դիվանագետը՝ նշելով, որ այդ առաջարկները նույնպես ուսումնասիրման և քննարկման ենթակա են: