Թբիլիսին հանդես է գալիս երկրների՝ «եռյակի» շրջանակում բանակցությունների ձևաչափ ստեղծելու նախաձեռնությամբ, որում Վրաստանը, Ադրբեջանը և Հայաստանը կբանակցեն Անդրկովկասում երկարաժամկետ խաղաղություն հաստատելու համար։
Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, այս մասին ուրբաթ խորհրդարանում ասել է Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին։
«Մեր այլընտրանքն այն նախաձեռնություններն են, որոնք մենք առաջարկում ենք, այդ թվում՝ եռյակի ձևաչափը՝ Հարավային Կովկասի երեք երկրները: Դրան կմասնակցեն Վրաստանը, Ադրբեջանը և Հայաստանը: Թբիլիսին պետք է հարթակ դառնա հարավկովկասյան երեք երկրների միջև երկխոսության համար»,- ասել է Զալկալիանին։
Նրա խոսքով, Թբիլիսին հավակնություններ ունի առաջարկելու հարևան երկրներին մասնակցել տնտեսական նախագծերին, որոնք կնպաստեն տարածաշրջանում լարվածության թուլացմանը և երկարաժամկետ հեռանկարում խաղաղության հաստատմանը:
Փոխվարչապետը հիշեցրել է Սևծովյան տարածաշրջանում կայունության ապահովման «Խաղաղ հարևանության նախաձեռնությունը», որը հայտարարել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանում։ Նրա կարծիքով, դա կհանգստացնի իրավիճակը նաև Հարավային Կովկասում։














