Տարածաշրջանն ի վիճակի է լուծել սեփական խնդիրները՝ առանց արտաքին միջամտության. Իրանի նախագահը՝ Չավուշօղլուին

117

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրան ժամանած Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպմանը, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է  երկու երկրների հարաբերությունների զարգացմանն ու տարածաշրջանային իրավիճակին:

Ինչպես գրում է Al Jazeera-ն, Ռաիսին նշել է, որ տարածաշրջանն ի վիճակի է լուծել սեփական խնդիրները՝ առանց արտաքին միջամտության, ինչը հանգեցնում է միայն անկայունության և լարվածության։

Ռաիսին նաև մատնանշել է Հարավային Կովկասը՝ ասելով, որ Իրանը, Թուրքիան և Ադրբեջանը պատմական կապեր ունեն և կիսում են կրոնական կապերը, ուստի չպետք է թույլ տան, որ «որոշ օտար շարժումներ» արատավորեն իրենց հարաբերությունները։

Նա նկատի է ունեցել Թուրքիայի կողմից աջակցվող Ադրբեջանի և Իրանի միջև լարվածությունը՝ Իսրայելի հետ Բաքվի կապերի պատճառով:

Չավուշօղլուն էլ նշել է, որ Անկարան ցանկանում է զարգացնել հարաբերությունները Թեհրանի հետ, ինչպես նաև ցանկանում է աշխատել Իրանի հետ՝ Հարավային Կովկասում կայունություն ապահովելու և առևտուրը բարելավելու համար։ Նա նաև ողջունել է ահաբեկչության դեմ պայքարի և տարածաշրջանային անվտանգության ապահովման ոլորտում համագործակցությունը։