Թալիշում ադրբեջանցի է ականի վրա պայթել

51

Լեռնային Ղարաբաղի Թալիշ գյուղում նախօրեին ական վրա ադրբեջանցի է պայթել: Բախտիյար Մահմուդովը նախկինում երկու անգամ ձերբակավել է ոստիկանության աշխատակիցների կողմից՝ այդ տարածք անօրինական ներխուժման համար: Այս մասին հայտնում է Minval.az կայքը:

Նշվում է, որ այս տարվա հունվարին և փետրվարին Բախտիյար Մահմուդովը և նրա եղբայր Շախրիյարը երկու անգամ ձերբակալվել են ոստիկանության կողմից: Երկու դեպքում էլ նրանց նկատմամբ վարչական պատժամիջոցներ են կիրառվել՝ օրենքի համաձայն:

Դատարանի որոշմամբ՝ Շախրիյարը կալանավորվել էր վարչական կարգով, իսկ Բախտիյարը՝ տուգանվել: Բախտիյարի երրորդ փորձը՝ հայտնվելու նույն տարածքում, ողբերգական ավարտ է ունեցել նրա համար: