Ստատուս քվոն և շփման հին գիծն այլևս գոյություն չունեն. Ալիև

19
Իլհամ Ալիև

РИА Новости-ի հաղորդմամբ՝ ֆրանսիական Figaro թերթին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, Բաքուն պատրաստ է դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում, եթե «հայկական կողմը դադարեցնի կրակը»։

Ալիևն այս անգամ էլ ստելով` մեղքը բարդել է հայկական կողմի վրա։

Այնուհետև, մոռանալով օրեր առաջ ասածը, նշել է, որ «Հայաստանը պետք է ճանաչի հակամարտության կարգավորման սկզբունքները, որոնք սահմանել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եռյակը՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան»։

Ադրբեջանը, ըստ այդ երկրի նախագահի, «արդեն ընդունել է դրանք»։

«Դրանից հետո կվերադառնանք բանակցությունների սեղանի շուրջ»,- խոստացել է Ալիևը։

Ալիևը հոխորտացել է, որ  ստատուս քվոն և շփման հին գիծն այլևս գոյություն չունեն, ի հայտ է եկել նոր իրողություններ։