Ադրբեջանական «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նուրլան Իբրահիմովը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է, թե իրենք չպիտի խղճան ու պետք է սպանեն հայերին՝ անկախ նրանից՝ կին է, երեխա, թե տարեց մարդ։
Իբրահիմովի այս հայտարարության սքրինշոթերը տարածվել են սոցցանցերում, Twitter-ում ներկայացված է նաև դրա անգլերեն թարգմանված հատվածը։ Օգտատիրոջ ֆեյսբուքյան էջում այն այս պահին կամ անհասանելի է կամ միայն ընկերների համար։
Հրապարակումը կատարած ադրբեջանցին համոզված է, որ իրենք պետք է վերականգնեն պաշտպանությունը՝ նույնիսկ քիլլերների բանդա ստեղծելու տարբերակով։ Ըստ ադրբեջանցու՝ հայկական կողմի մի հարվածին 100-ով պիտի պատասխանեն ու մինչև վերջ սպանեն հայերին։