Սիրիական բանակի դասալիք սպաները բռնազավթված Բերձորում մարզում են Բաքվի հատուկջոկատայիններին

89
Վարձկան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրել է․

Իրանական «Իրան» թերթի լրագրող Մոհամմադ Մոթլաղը թվիթերյան իր էջում տեղեկացնում է, որ սիրիական պատերազմի սկզբում «Ջաբհաթ ալ-Նուսրա» ահաբեկչական կազմավորմանը միացած սիրիական բանակի դասալիք սպաները ադրբեջանական բռնազավթման մեջ գտնվող Բերձորում մարզում են Բաքվի բռնապետի հատուկջոկատայիններին Իրանում Ատրպատականի կենտրոն  Թավրիզը գրավելու սցենարով։

«Բաքվի բռնապետության ՊՆ-ն թուրքական առաջնորդությամբ իրականացնում է բաշիբոզուկների՝ պարսկերենի ուսուցումը և ռազմական վարժանքների միջավայրը Ատրպատականի պայմաններին նմանեցնելը»,-գրել է նա։