Սիրիացի վարձկանն` Արցախում` Ադրբեջանի դրոշի ֆոնին (լուսանկար)

90

Ամերիկացի հետաքննող լրագրող Լինդսի Սնելը  Twitter-ի իր միկրոբլոգում հրապարակել է սիրիացի վարձկան Հոսսամ Դիբի` Արցախում արված լուսանկարները, որոնցից մեկում երևում է նաև Ադրբեջանի դրոշը:

Լրագրողը նշել է, որ Հոսսամ Դիբն առաջնորդում է Աֆրինում գտնվող «Սուլթան Մուրադ» թուրքամետ ահաբեկչական խմբավորումը:

«Մինչ Թուրքիայի կողմից հովանավորվող խմբավորմանը միանալը, Հոսսամ Դիբան անդամակցում էր «Ալ-Քաիդա» շարժման «Ջաբհաթ Ֆաթհ աշ-Շամ» խմբավորմանը»,- գրել է Սնելը:

Վերջինիս խոսքով` Հոսսամ Դիբը Թուրքիայի կողմից Ադրբեջան ուղարկված սիրիացի վարձկաններից մեկն էր: