Շուշիում չի բացվի «Գորշ գայլերի» դպրոցը․ Ալիևը դեմ է

89
Գորշ Գայլեր

Թուրքիայի արմատական՝ Ազգայնական շարժում կուսակցության նախագահ Դևլեթ Բահչելին հայտարարել է, որ Շուշիում չեն բացելու «Գորշ գայլերի» դպրոցը, որի մասին հայտարարվել էր։

Ի դեպ, Բաքուն հաստատել էր նախագիծը դեռ հունվարին, անգամ նշվում էր, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հունիսին Արցախ էր այցելելու այդ դպրոցի հիմնարկեքի արարողությանը մասնակցելու։

Սակայն Բահչելին հայտնել է, որ ծրագիրը մերժել է անձամբ Ալիևը՝ նշելով անհամապատասխանության մասին։