Ադրբեջանի բռնազավթած Շուշիի շրջանի Քարին տակ գյուղում 2 ադրբեջանցի են պայթել ականի վրա: Այս մասին տեղեկություն է տարածել ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Հաղորդվում է, որ ականի պայթյունից մահացել է երկու հոգի, որոնք շինարարական աշխատանքներ էին կատարում Քարին տակ գյուղում: Կատարվում է հետաքննություն։














