Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի պաշտպանության նախարարի հետ․ թեման եղել է ահաբեկիչների տեղափոխումը

48
Շոյգու-Աքար

Մերձավոր արևելքից Լեռնային Ղարաբաղի գոտի ահաբեկիչների տեղափոխումը ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և Թուրքիայի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Հուլուսի Աքարի քննարկման թեմաներից մեկն է եղել։

ՌԴ պաշտպանության նախարարն իր այդ մտահոգությունը հայտնել է Թուրքիայի գործընկերոջ հետ հեռախոսազրույցի ընթացքում՝ միաժամանակ շեշտելով, որ խիստ անհանգստացած է տվյալ հարցով: