Ռամիլ Սաֆարովի հայրը աջակցության նամակ է գրել Ալիևին

13
Իլհամ Ալիև
Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքում հրապարակվում են «քաղաքացիների նամակներ», որոնք սատարում են Իլհամ Ալիեւի քաղաքականությանը: Այս մասին գրում է Mediamax.am-ը։
 
Նամակներից մեկը գրել է Սահիբ Սաֆարովը՝ հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնով սպանած եւ Ալիեւի կողմից ներման եւ պարգեւների արժանացած Ռամիլ Սաֆարովի հայրը:
 
«Ձեր հրամանատարությամբ մեր խիզախ բանակի կողմից գրեթե 30 տարի Հայաստանի եւ նրա հովանավորների օկուպացիայի տակ մնացած Ադրբեջանի հողերի ազատագրումը մեզ ուրախության եւ հպարտության զգացում է հաղորդում: Երբ 2012-ին որդուս ներում շնորհվեց եւ նա Հունգարիայից վերադարձավ Ադրբեջան, որոշ երկրներ եւ միջազգային կազմակերպություններ կրկին ցուցաբերեցին կողմնակալ, միակողմանի դիրքորոշում: Չնայած այս ամենին ՝ Դուք ողջ աշխարհին ապացուցեցիք, որ պետությունը կանգնած է իր սպայի եւ քաղաքացու թիկունքում ՝ անկախ նրա բնակության վայրից: Ադրբեջանի պետությունը, ժողովուրդը եւ բանակը ի վիճակի են ազատագրել իրենց պատմական հողերը բռնազավթումից: Սաֆարովների ընտանիքի եւ ողջ ադրբեջանական ժողովրդի անունից մենք մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում ձեզ, մեր փառավոր բանակին, 27 տարի անց մեր հայրենի Ջեբրայիլը հայկական օկուպացիայից ազատագրելու համար», – գրում է մարդասպանի հայրը: