Սա պատմական փաստաթուղթ է, և ցույց է տալիս, թե որքան խորն են իրանա-ադրբեջանական հարաբերությունները․ Ալիևը՝ Իրան-Ադրբեջան համաձայնագրի մասին

209

Ինչպես հայտնել ենք, երեկ Աշխաբադում Իրանը և Ադրբեջանը համագործակցության համաձայնագիր են ստորագրել Իրանի տարածքով թուրքմենական գազը Ադրբեջան հասցնելու հետ կապված։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համաձայնագրի ստորագրումից հետո հայտարարել է, որ Իրանի հետ հարաբերություններն այսուհետ կզարգանան բոլոր ոլորտներում․ «Որպես ընկերներ և եղբայրներ, մենք մտքեր փոխանակեցինք Իրան-Ադրբեջան հարաբերությունների վերաբերյալ։ Մենք որոշել ենք, որ այսուհետ իրանա-ադրբեջանական հարաբերությունները կզարգանան բոլոր ոլորտներում»։

Ալիևը նաև շեշտել է․ «Մեր ժողովուրդները եղբայրական ժողովուրդներ են, մեր երկրները եղբայրական երկրներ են, և այսօր քննարկված հարցերը ևս մեկ անգամ ցույց են տալիս, որ Իրան-Ադրբեջան հարաբերությունները գտնվում են շատ բարձր մակարդակի վրա»:

Խոսելով Աշխաբադում ստորագրված «Իրանի Իսլամական Հանրապետության տարածքով բնական գազի տարանցման ժամկետները սահմանող համաձայնագրի մասին»՝ Իլհամ Ալիևը ասել է․ «Սա պատմական փաստաթուղթ է, ինչը ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե որքան խորն են իրանա-ադրբեջանական հարաբերությունները։ Ադրբեջանը թուրքմենական գազը կստանա Իրանի տարածքով. սա շատ լավ հիմք է եռակողմ համագործակցության համար և ցույց է տալիս մեր մտադրությունը։ Ստորագրված այս փաստաթուղթը մեծ նշանակություն ունի տնտեսական և էներգետիկ անվտանգության տեսանկյունից։