Ռուսաստանը, Իրանը և Հայաստանը պետք է միասին գտնեն մեթոդներ, որպեսզի Ադրբեջանին «տեղը դնեն»․ Զատուլին

105
Կոնստանտին Զատուլին

Ռուսաստանի Դաշնության Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը գրել է. «Ադրբեջանը զենք է գնում Թուրքիայից և Պակիստանից, և հարց է առաջանում, թե ինչու են հայերը զինվում, ինչու է Ռուսաստանը զենք մատակարարում Հայաստանին:

Անհրաժեշտ եմ համարում նշել, որ Ադրբեջանի վերջին գործողություններն ուղղված են Ռուսաստանի Դաշնության դեմ: Ադրբեջանը նույնիսկ չի ստորագրել ռուս խաղաղապահների մանդատը: Ադրբեջանն իր սադրանքներով փորձում է Ռուսաստանին ներգրավել ցանկացած միջադեպի մեջ, այնուհետև կասկածի տակ դնել խաղաղապահների ներկայությունը: Ռուսաստանը, Իրանը և Հայաստանը պետք է միասին գտնեն մեթոդներ, որպեսզի Ադրբեջանին «տեղը դնեն»: