Ռուսաստանը հենց սկզբից էլ աջակցել է․ Չավուշօղլուն՝ հայ-թուրքական երկխոսության մասին

91
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն իր ռուս գործընկերոջ հետ զրույցում անդրադարձել է Ռուսաստանի աջակցությանն Անկարայի և Երևանի ներկայացուցիչների բանակցությունների հարցում: Չավուշօղլուն այս մասին հայտնել է Սերգեյ Լավրովի հետ քննարկումից հետո ամփոփիչ ասուլիսի ժամանակ։
«Հայաստանի հետ որոշակի գործընթաց կա։ Հատուկ ներկայացուցիչներն իրենց առաջին շփումներն են անցկացրել այն պայմանների շնորհիվ, որոնք Ռուսաստանն էր ստեղծել Մոսկվայում։ Եվ դիվանագիտական համաժողովում շատ լավ շփումներ ու երկխոսություն հաստատվեց։ Ռուսաստանն ամենասկզբից աջակցություն է ցուցաբերում այս հարցում»,–ասել է Չավուշօղլուն։