Ռուսաստանն ու Թուրքիան մասնակցելու են Ղարաբաղում անվտանգության ապահովմանը. Ալիև

12
Իլհամ Ալիև

Ռուսաստանն ու Թուրքիան մասնակցելու են Ղարաբաղում հայ եւ ադրբեջանցի ժողովուրդների անվտանգության ապահովմանը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։ Ըստ «Азертадж»-ի փոխանցման, Ալիեւը ընդունելով Նիդերլանդների նորանշանակ դեսպան Պաուլինա Էյզեմի հավատարմագրերը, հայտարարել է․

«Տարածաշրջանի երկրներն աջակցել են այդ հայտարարությանը։ Մեր բոլոր հարեւանները աջակցել են դրան, իսկ երկուսը մեր հարեւաններից՝ Ռուսաստանն ու Թուրքիան, մասնակցելու են ադրբեջանցիների եւ հայերի անվտանգության ապահովմանը»,- հայտարարել է Ալիևը։

Հիշեցնենք, որ ըստ Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանի, Նիդերլանդների խորհրդարանը ընդունել է բանաձեւ Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահների ինչեւս նաեւ Ադրբեջանի առաջին փոխնախագահի հանդեպ անհատական սանկցիաներ կիրառելու մասին։ Բանաձեւի հեղինակներն են Սադեթ Կարաբուլութը եւ Հեդլիթ Պլյումենը։

Հետաքրքիր է, թե ինչպես կարող են հայերին ցեղասպանելուց հետ թուրքերն ապահովելու հայերի անվտանգությունը։