Ռուսաստանն ու Թուրքիան հաստատել են Հարավային Կովկասում «3+3» մեխանիզմի գործարկման արդիականությունը

66

Ռուսաստանի և Թուրքիայի փոխարտգործնախարարներ Անդրեյ Ռուդենկոն և Սեդաթ Օնալը հաստատել են առաջիկայում Հարավային Կովկասում «3+3» մեխանիզմի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) գործարկման արդիականությունը։

Ինչպես նշվում է ՌԴ ԱԳՆ կայքում, խորհրդակցություններ են տեղի ունեցել նոյեմբերի 15-ին Ստամբուլում:

Կողմերը քննարկել են Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ռուս-թուրքական համագործակցության արդիական հարցերի լայն շրջանակ։

Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման համատեքստում նշվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ պայմանավորվածությունների հետևողական իրականացման կարևորությունը։ Ընդգծվել է առաջիկայում Հարավային Կովկասում «3+3» (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) տարածաշրջանային խորհրդատվական մեխանիզմի գործարկման արդիականությունը»,-ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: