Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները քննարկել են Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը

71
Շոյգու-Աքար

Ռուսաստանի Դաշնության եւ Թուրքիայի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուի եւ Հուլուսի Աքարի բանակցությունների ընթացքում քննարկվել է նաեւ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարությանը։

Ռուսաստանի եւ Թուրքիայի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուի եւ Հուլուսի Աքարի բանակցությունները կայացել են Անկարայի նախաձեռնությամբ, քննարկվել են «հացահատիկային գործարքը», Սիրիան եւ Լեռնային Ղարաբաղը, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

«Թուրքական կողմի նախաձեռնությամբ 2023 թվականի մարտի 22-ին հեռախոսային բանակցություններ են տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի եւ Թուրքիայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի միջեւ։ Բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են «Սեւծովյան նախաձեռնության» իրականացման արդյունքները, սիրիական եւ ղարաբաղյան կարգավորման հիմնահարցերը, ինչպես նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող համագործակցության այլ ոլորտներ», – հայտնել են ՌԴ ՊՆ-ից: