Ռուսաստանի և Իրանի նախագահները քննարկել են Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը

82
Վլադիմիր Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին այսօր ունեցած հեռախոսազրույցի ժամանակ քննարակել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը։

Ռուսաստանի նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Վլադիմիր Պուտինը Իրանի նախագահին է տեղեկացրել հրադադարի ապահովման, տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման, ինչպես նաեւ տարածաշրջանում խաղաղ կյանքի հաստատման ուղղությամբ ռուսական կողմի ձեռնարկած միջոցառումների մասին։