«Ռոսավիացին» ռուսական ավիաընկերությանը Մոսկվայից Արցախի բռնազավթված Վարանդա չվերթների իրականացման թույլտվություն է տվել

117

Ռուսաստանի օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը՝ «Ռոսավիացիան», թույլատրել է «IrAero»-ին Մոսկվայից չվերթ իրականացնել Արցախի բռնազավթված Վարանդա շաբաթական երկու անգամ։

«Ռոսավիացիա»-ի կայքում նշվում է, որ այդ թույլտվությունների տրամադրման որոշումը հիմք կամ որոշում չէ՝ կարգադրության մեջ նշված միջազգային երթուղիներով թռիչքները վերսկսելու մասին։

Մուտքը ավիաընկերության իրավունքն է, որից նա կարող է օգտվել թռիչքների վերսկսման դեպքում։

Հավելենք, որ Արցախի բռնազավթված Վարանդայի օդանավակայանի բացման արարողությունը տեղի էր ունեցել հոկտեմբերի 26-ին, որին մասնակցել էին Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահները։