Ռոհանիի զգուշացումը՝ Ալիևին․ չենք կարող թույլ տալ, որ ահաբեկիչներ հայտնվեն տարածաշրջանում

13
Հասան Ռոհանի
Իրանը չի կարող թույլ տալ, որ Լեռնային Ղարաբաղում ընթացող պատերազմի հետևանքով արկեր հայտնվեն իր սահմանին և որ ահաբեկչության ստվերը հայտնվի տարածաշրջանում` հակամարտության պատրվակով, հայտարարել է այդ երկրի նախագահ Հասան Ռոհանին, փոխանցում է Iran Press-ը։
 
Նա շեշտել է, որ տարածաշրջանում անվտանգությունն ապահովելու անհրաժեշտություն կա:
 
«Կրակը, պատերազմն ու արյունահեղությունը լուծում չեն։ Մենք շատ ենք ցավում այս հակամարտության համար։ Չենք կարող թուլ տալ, որ արկերը հայտնվեն մեր սահմաններին, ոչ էլ կարող ենք թույլ տալ, որ ահաբեկչության ստվերը հայտնվի տարածաշրջանում` այս հակամարտության պատրվակով։ Ահաբեկչությունը, որին զոհ է գնացել գեներալ Հասան Սոլեյմանին, պարտված է տարածաշրջանում»,- ասել է Ռոհանին։
 
Իրանի նախագահի խոսքով՝ հակամարտությունը չի կարող վերաճել տարածաշրջանային պատերազմի։