Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել

25
Սեռգեյ Շոյգու
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը մասնակցում է Լեռնային Ղարաբաղի իրադրության շուտափույթ կայունացման նախաձեռնությունների իրականացմանը։
 
«Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն իր իրավասության շրջանակում ակտիվ մասնակցություն է ունենում Ռուսաստանի Դաշնության՝ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը հնարավորինս շուտ կայունացնելու նախաձեռնությունների իրականացմանը», – գրված է Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։
 
Նշվում է, որ այդ աշխատանքի գլխավոր նպատակը, ներառյալ ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի կողմից անցկացվող բանակցությունները, Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների անհապաղ դադարեցումն է և հակամարտող կողմերի բանակցությունների վերսկսումը` տարածաշրջանային իրավիճակը կարգավորելու համար։