ՌԴ պետդումայի խոսնակը Բաքու է ժամանել, առաջիկայում սպասվում է նաև Միշուստինի այցը

284

ՌԴ պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը ժամանել է Բաքու։ Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ այցը դեռևս ամիսներ առաջ է պլանավորված եղել։

Օրակարգի վերաբերյալ դեռևս մանրամասներ հայտնի չեն։

Թշնամական լրատվամիջոցները հայտնում են նաև, որ առաջիկայում սպասվում է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի այցը Բաքու։