ՌԴ-ն, որպես Հայաստանի դաշնակից, պետք է առաջինը ճանաչի Արցախի անկախությունը․ Զատուլին

37
Կոնստանտին Զատուլին
ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Քիչ առաջ ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը, իմ գործընկերը նշել է.
-Կարծում եմ` աշխարհի քարտեզում շուտով կհայտնվի նոր ճանաչված պետություն` Արցախի Հանրապետություն անվամբ։ Արցախի միջազգային ճանաչումը այլընտրանք չունի։ Արցախը անկախացել է 1991թ.-ին և ժամանակն է արդեն, որ ճանաչվի նրա անկախությունը։ Անկախության ճանաչումը այլևս կբացառի ադրբեջանական ագրեսիան, կապահովի Արցախի անվտանգությունը։ ՌԴ-ն որպես Հայաստանի դաշնակից` պետք է լինի Արցախի անկախության առաջին ճանաչողներից մեկը»։