ՌԴ ռազմատիեզերական ուժերը պատրաստվում են հարվածել ԼՂ հակամարտության գոտի ուղարկվող ահաբեկիչների ճամբարներին. WarGonzo

8
ՌԴ

Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերը պատրաստվում են զանգվածային հարված հասցնել Իդլիբում տեղակայված ահաբեկիչների վերապատրաստման ճամբարներին, որտեղից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի են տեղափոխում հավաքագրված զինյալներին։

Իդլիբում գտնվող այդ ճամբարների տեղակայման կոորդինատները գումարի դիմաց հայտնել են որոշ սիրիացի գրոհայիններ։ Այս մասին հայտնում է WarGonzo-ի Telegram ալիքը:

Անհապաղ իրականացվել է լրացուցիչ հետախուզություն, տեղեկությունը հաստատվել է: