Ռուսաստանի և Ադրբեջանի փոխգործակցությունը օրինակ է ցանկացած հարևան երկրի համար. Ալիև

17
Պուտին-Ալիև
«Այսօր Ռուսաստանն ու Ադրբեջանը ռազմավարական գործընկերներ են։ Մեր երկրների միջև փոխգործակցության մակարդակը կարող է օրինակ լինել ցանկացած հարևան երկրի համար։ Եվ վստահ եմ, որ երբ հակամարտության ռազմական փուլն ավարտվի, և մենք անցնենք քաղաքական կարգավորման, իսկ մենք պատրաստ ենք դա անել թեկուզ վաղը, եթե հայկական կողմը փորձի ուժով վերադարձնել այն, ինչ կորցրել է, և այն, ինչ իրեն չի պատկանում, ապա վստահ եմ, որ Ռուսաստանը կշարունակի առաջատար դեր խաղալ մեր տարածաշրջանի կայունացման գործում»,- այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Ադրբեջանն ու Ռուսաստանը կապված են բարեկամության, համագործակցության, փոխըմբռնման բազմադարյա կապերով։ Եվ վստահ եմ, որ ոչ մի ուժ չի կարող դրա վրա ազդել։ Թեև մենք տեսնում ենք, որ տարբեր ուղղություններով փորձում են պառակտել, անվստահություն մտցնել մեր միջև։ Սակայն, շնորհիվ ևʹ ռուսական, ևʹ ադրբեջանական ղեկավարության հետևողական քաղաքականության, մենք ոչ միայն հետ չենք նահանջում, այլև առաջ ենք գնում»,- ասել Է Ալիևը։