Ռայիսին զգուշացրել է Ալիևին

227

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հստակ հասկացրել է, որ պատմական սահմանների, տարածաշրջանային աշխարհաքաղաքականության և Իրան-Հայաստան տարանցիկ երթուղիների ցանկացած փոփոխություն Իրանի կողմից կարժանանա վճռական պատասխանի։ Տեղեկությունը հայտնել է Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավարի քաղաքական հարցերով տեղակալ Մոհամմադ Ջամշիդին։

Մերժվում է նաև ցանկացած պատրվակով եվրոպական ռազմական ներկայություն։ Արևմուտքը չի կարող մեզ շեղել Իրանի ժողովրդի ռազմավարական շահերից։ Մենք եվրոպական ռազմական ներկայություն և միջազգային սահմանի փոփոխություն չենք հանդուրժի»,– հայտնել է Ջամշիդին։