Թուրքիայի քրդամետ ուժերը պարզաբանում են պահանջել Չավուշօղլուից՝ Ադրբեջան վարձկաններ և F-16-եր ուղարկելու առնչությամբ

10
Թուրքիա

Թուրքիայի խորհրդարանական ընդդիմության՝ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության պատգամավոր Սարբել Քեմալբեյը հարցում է ուղարկել երկրի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուին։

Նա ընդգծել է փաստի բացահայտման անհրաժեշտությունը, որ Թուրքիան Աֆրինից 4000 սիրիացի զինյալների է տեղափոխել Ադրբեջան՝ ամսական 1800 դոլարի դիմաց, քանի որ նրանց առաքելությունը տևելու է 3 ամիս։

Նա նաև անհրաժեշտ է համարել իմանալ՝ արդյոք ճի՞շտ է, որ F-16 կործանիչներ ու թուրքական ԱԹՍ-ներ են կիրառվել Հայաստանի դեմ պատերազմում։