Քաշաթաղում հերթական ադրբեջանցին է պայթել ականի վրա

87

Արցախի բռնազավթված Քաշաթաղում ականի վրա պայթել է հերթական ադրբեջանցին։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

30-ամյա շինարար Փարվին Սալահովը մահացել է վիրավորումից, որը ստացել էր նախօրեին՝ հակահետիոտնային ականի պայթյունի հետևանքով։

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ավելի վաղ հայտարարել է, որ 44-օրյա պատերազմի ավարտից հետո ականի պայթյունների հետևանքով տուժել է ավելի քան 200 ադրբեջանցի։