Քանի թուրք զինվորական կա Արցախի բռնազավթված տարածքներում

166
Թուրք զինվոր

Թուրքիայի խորհրդարանը 1 տարի  ժամկետով երկարաձգել է Մալիում ու Հարավաֆրիկյան Հանրապետությունում ՄԱԿ-ի ուժերի կազմում թուրքական զnրակազմի ներկայությունը:  Թուրքիայի խորհրդարան է ներկայացվել Սիրիայում, Իրաքում և Լիբանանում թուրքական ռազմական ներկայության ժամկետը երկարաձգելու միջնորդությունը։ Հաղորդում է ermenihaber.am-ը:

Աղբյուրի հայտնած տեղեկության համաձայն՝ Թուրքիան այս կամ այն չափով ռազմական ներկայություն ունի 13 երկրում։

Ըստ հրապարակված տեղեկությունների՝ Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության տարածքներում թուրքական զnրակազմի թիվն այս պահի դրությամբ կազմում է 2500-ից մինչև10.000:

Թուրքիայի վերահսկողության տակ գտնվող Սիրիայի հյուսիսային շրջաններում թուրքական զnրքի թիվը հասնում է 10.500-ի:

Արցախյան 2-րդ պատերազմից հետո Ադրբեջանի զավթած տարածքներում, թուրքական զnրակազմի թիվը կազմում է 60 զինվորական: Նրանք ծառայություն են իրականացնում Ակնայում (Աղդամ) գտնվող մշտադիտարկման կենտրոնում: