Պուտինը Փաշինյանի և Ալիևի հետ հանդիպումից հետո կանցկացնի ՌԴ Անվտանգության խորհրդի նիստ

124
Վլադիմիր Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո կանցկացնի ՌԴ Անվտանգության խորհրդի նիստ։ Այս մասին հայտնել է Դմիտրի Պեսկովը։

«Երեկոյան հայ և ադրբեջանցի մեր ընկերների հետ երկխոսությունից հետո նախագահ Պուտինը կանցկացնի ՌԴ ԱԽ նիստ»,- նշել է Պեսկովը։