Վլադիմիր Պուտինը խոսել է Իլհամ Ալիևի հետ

54
Պուտին-Ալիև

Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահներ Իլհամ Ալիեւը եւ Վլադիմիր Պուտինը չորեքշաբթի հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղի շփման գծում առկա իրավիճակը. սա երկու երկրների ղեկավարների առաջին խոսակցությունն է տարածաշրջանում ռազմական գործողությունների սկզբից ի վեր:

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր զանգահարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: Նախագահ Իլհամ Ալիեւը շնորհավորել է Ռուսաստանի նախագահին ծննդյան օրվա առթիվ եւ մաղթել նոր հաջողություններ պետական ​​գործունեության մեջ` ի շահ Ռուսաստանի զարգացման եւ բարգավաճման եւ քաջ առողջություն»,- հայտնել է Ալիեւի մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ «Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահին` ուշադրության եւ շնորհավորանքների համար »:

«Հեռախոսազրույցի ընթացքում պետությունների ղեկավարները քննարկել են հայ-ադրբեջանական ղարաբաղյան հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը: Նախագահ Իլհամ Ալիեւը եւ նախագահ Վլադիմիր Պուտինը մտքեր են փոխանակել ադրբեջանա-ռուսական հարաբերությունների հեռանկարների վերաբերյալ»,- նշվում է հաղորդագրության մեջ: