Պուտինը հայտարարել է, որ Էրդողանի հետ քննարկելու է Արցախյան հակամարտության կարգավորման հարցը

119

Իրանում մեկնարկել է Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների երկկողմ հանդիպումը։

Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Աստանայի գագաթնաժողովի շրջանակում Էրդողանի հետ հանդիպմանը քննարկվելու են մի շարք հարցեր, այդ թվում՝ Սիրիայի և Արցախի հարցը։

«Շատ հարցեր կան սիրիական կարգավորման մասով, հեռանկարային խոշոր երկկողմ նախագծեր են իրականացվում։ Մեկ այլ կարևոր խնդիր ևս մեր տեսադաշտում է՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը», – ասել է Պուտինը։

Պուտինը հիշեցրել է նաև, որ վերջերս Կասպյան գագաթնաժողովի շրջանակում հանդիպել է Ադրբեջանի նախագահի հետ և Ալիևի կողմից բարևներ փոխանցել Էրդողանին։

«Մենք շատ մեծ օրակարգ ունենք», – հավելել է նա։