Պուտինը Էրդողանի հետ քննարկել է ԼՂ հարցը

6
Պուտին-Էրդողան

Տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցը։ Այս մասին հաղորդում է Ռիա Նովոստին։

Զրույցի ընթացքում Պուտինը ռուսական կողմից հայտնել է իր խորը մտահոգությունը Լեռնային Ղարաբաղի իրավիճակի հետ կապված։

Նա նաև մտահոգություն է հայտնել Մերձավոր Արևելքից ահաբեկիչների ավելի մեծ ներգրավվածության կապակցությամբ։

ՌԴ նախագահը միևնույն ժամանակ Էրդողանին տեղեկություններ է հաղորդել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ ունեցած շփումների և դեէսկալացիոն գործողությունների վերաբերյալ։