Պուտինը ՌԴ անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Ղարաբաղի հարցը

11

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկրի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է Եվրոպայում ահաբեկիչների գործողությունները, ինչպես նաև իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում։ Այս մասին հայտնել ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Նա ընդգծել է, որ «խորհրդակցության մասնակիցները եւս մեկ անգամ վճռականորեն դատապարտել են ահաբեկչությունն իր բոլոր դրսեւորումներով»:

Բացի այդ, Պեսկովի խոսքով, քննարկվել է Անդրկովկասում իրավիճակը՝ շեշտը դնելով Ղարաբաղում իրավիճակի զարգացման վրա։