Փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանին․ կա զոհ

210

Ադրբեջանական ԶԼՄ-ները հաղորդում են, որ իրանա-ադրբեջանական սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել, ինչի արդյունքում կա զոհ։

Ըստ տեղեկությունների, հուլիսի 5-ին՝ ժամը 23:45-ին, ադրբեջանական սահմանապահները Ջաբրայիլի շրջանի Սարխանլի գյուղի մոտ՝ Իրանի հետ սահմանին, հայտնաբերել են 5 անհայտ անձի։ Սահմանախախտները զինված են եղել և իրենց հետ ունեցել են գիշերային տեսանելիության սարքեր, իսկ նրանցից մեկի ձեռքին եղել է ուսապարկ՝ 7կգ թմրանյութի նմանվող նյութով։

Տեղի է ունեցել փոխրհաձգություն։ Սահմանախախտներից մեկը, ով Ադրբեջանի քաղաքացի է եղել, վիրավորում է ստացել և հիվանդանոցի ճանապարհին մահացել։ Մյուսներին հաջողվել է թաքնվել։