Պեսկովն անդրադարձել է Բաքվի կողմից ներկայացված «Իսկանդերի» հրթիռների մնացորդներին

77
Դմիտրի Պեսկով

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը անդրադարձել է ադրբեջանական կողմի հայտարարությանը, ըստ որի՝ Լեռնային Ղարաբաղում հայտնաբերվել են «Իսկանդերի» հրթիռային համալիրի մնացորդներ։

«Դա նոր տեղեկատվություն է, որ ինձ հայտնի չէ։ Ես այդ տեղեկատվությանը չեմ տիրապետում։ «Իսկանդերներ» չեն կիրառվել հակամարտության ժամանակ եւ դա հաստատվել է»,- ասել է նա։