ՊԲ-ն ոչնչացրել է ադրբեջանցի կուսակցապետի զինծառայող եղբորը

34
Թուրալ Աբբասլի

Իրանագետ Արտյոմ Տոնոյանի հաղորդմամբ` հայկական ԶՈւ-երը ոչնչացրել են նախկին մուսավաթական, «Սպիտակ» կուսակցության կուսակցապետ  Թուրալ Աբբասլիի եղբորը:

«Թուրալ կոչվածը դեռ սեպտեմբերի սկզբներին էր ուրախ լուրեր խոստանում ադրբեջանական հասարակությանը։ Փաստորեն չուշացավ ուրախ լուրը։

Էս պատերազմի ողբն ու շիվանը պիտի անհատական մակարդակում հատ-հատ մտնի Ադրբեջանի բոլոր էն քաղգործիչների, սուտ մտավորականների ու մնացած լպիրշների տները, որոնք պատերազմից էին խոսում օր ու գիշեր, սրբելու է տանի սրանց բոլորի տները»,- գրել է իրանագետը:։