Ղարաբաղում ոչնչացվել է սիրիացի ահաբեկիչների պարագլուխներից ևս մեկը․ Համզա խմբավորումը գլխատված է

7
Թուրքիա

Սիրիական North press գործակալությունը հայտնում է, որ հայկական կողմը Ղարաբաղում ոչնչացրել է պրոթուրքական Համզա խմբավորման պարագլուխներից մեկին՝ Հուսեյն Աբոյին, ով Համզայի երկրորդ դեմքն էր՝ հրամանատարի ոչնչացումից հետո։ Այս մասին հաղորդում է Infoteka24-ը։

Նշենք, որ Համզայի գլխավոր հրամանատարը` Ադել Շաքիրը, ևս ոչնչացվել Ղարաբաղում նախորդ շաբաթ, 4 ահաբեկիչների հետ միասին։

Աբոն Ադրբեջան ուղարկելու համար սիրիացի վարձկանների հավաքագրման առաջնամարտիկներից մեկն է եղել, ըստ աղբյուրի։

Նա ծագումով Ազազ քաղաքից է8, աղբյուրի փոխանցմամբ, Համզայում գտնվող մի քանի ահաբեկչական խմբավորման պատասխանատվությունն իր վրա էր։