Պատերազմի հետևանքները․ Իրանն ու Ադրբեջանը Խուդաֆերինի ՀԷԿ-ում սկսել են տուրբինների տեղադրումը

197
Խոդա Աֆարին

Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյյեդ Աբաս Մուսավին այսօր ասել է, որ Արաքս գետի վրա «Խուդաֆերին» եւ «Ղըզ Ղալասի» հիդրոէլեկտրակայանների շինարարությունն ավարտվել է եւ սկսվել է տուրբինների տեղադրման գործընթացը։

Ինչպես հաղորդում է Trend-ը, ելույթ ունենալով Ադրբեջանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված մամուլի ասուլիսում՝ Իրանի դեսպանը նշել էր, որ սահմանային գետերի շուրջ աշխարհում բազմաթիվ վեճեր կան։

«Հետեւաբար, Իրանի եւ Ադրբեջանի կողմից սահմանային գետերի համատեղ օգտագործումը օրինակ է ողջ աշխարհի համար»,- ասել է Մուսավին։

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմի արդյունքում Ադրբեջանը բռնազավթեց Խուդաֆերինի տարածքը։