Դիտարկումն իրականացվել է

ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ բնակավայրի ուղղությամբ:

Դեկտեմբերի 6-ին ԱԺ-ն կընտրի նախագահ և փոխնախագահ

ԱԺ-ում դեկտեմբերի 6-ին նախատեսված է անցկացնել քվեարկությունը ԱԺ նախագահի և փոխնախագահի ընտրության համար:

Դավութօղլուն ՄԱԿ-ում անդրադարձել է ղարաբաղյան հիմնախնդրին

Թուրքիայի արտգործնախարարը կրկին ներկայացրել է Ադրբեջանի շահերը:

Դիլետանտիզմը մնում է դիլետանտիզմ. Շարմազանովը Օսկանյանին

Շարմազանով. Օսկանյանի առաջարկներին հետևելով՝ կարելի է գնդակը վերադարձնել ոչ միայն հայկական կիսադաշտ, այլև հայկական դարպաս:

Դեկտեմբերի 8-ին Տ. Մուկուչյանը կհայտարարի ՀՀ նախագահի ընտրության օրը

Նույն օրը ժամը 15.00-ին կգումարվի ԿԸՀ արտահերթ նիստ, որի ընթացքում կհաստատվի Հանրապետության նախագահի ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը:

Դաշնակցությունը չի մասնակցի ընտրություններին

2013-ի փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններում սեփական թեկնածուով հանդես չի գալու. նրանք չեն մասնակցի ընտրություններին և ոչ էլ կբոյկոտեն:

Դեկտեմբերի 22-ին՝ ՕԵԿ-ի, ՀՀՇ-ի և > համագումարները

ՕԵԿ-ն իր համագումարին հրավիրել է միայն ՀՀԿ-ին: համագումարը բաց է լինելու, իսկ ՀՀՇ-ն հրավիրել է ՀԱԿ-ին մաս կազմող բոլոր կուսակցություններին, ինչպես նաև ՀՅԴ-ին և ԲՀԿ-ին:

Գեներալը պատրաստ է կռվի…

Մանվել Գրիգորյան. «Իսկ եթե ինչ-որ մեկի մտքով անցնում է, որ կարող է իր քանակական առավելության կամ նավթի ու գազի շնորհիվ լուծել Արցախի հարցը, ուրեմն թող իմանա, որ ես Բաքվում գործ ունեմ»:

Գևորգյանը հրաժարակա՞ն է տվել

Մամուլ. Արմեն Գևորգյանը չի համաձայնել ստանձնել իր ներկայիս կարգավիճակից ցածր պաշտոն և արդեն ներկայացրել է հրաժարականի դիմումը:

Գործընթացն ամբողջովին մեռած չէ

Աբդուլլահ Գյուլ. «Դժվար հարցերը մեկ քայլով չեն լուծվում»: