ԵԱՀԿ հերթական դիտարկումը՝ սեպտեմբերի 19-ին

12

Trend գործակալության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն՝ հայկական և ադրբեջանական զինված ուժերի շփման գծում՝ Ֆիզուլիի շրջանի մոտակայքում, սեպտեմբերի 19-ին կանցկացվի մշտադիտարկում:

Հայկական կողմից մշտադիտարկումը կիրականացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Խրիստո Խրիստովը և Փիթեր Քին, իսկ ադրբեջանական
կողմից՝ դաշտային օգնական Իրժի Աբերլեն և անձնական օգնական Ուիլյամ Փրայորը: