ԵԱՀԿ Մինսկի խումբը պահպանում է իր ակտիվությունը. Մորնինգսթար

5

Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարն անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրին.

«Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խումբը պահպանում է իր ակտիվությունը: Նա հատկապես ակտիվ է եղել վերջին մի քանի շաբաթներին:

Իրենց նոյեմբերյան այցի ժամանակ համանախագահները կքննարկեն բոլոր այն քայլերը, որոնք կարող են օգնել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթաց գրանցելու և բանակցային գործընթացի հետագա առաջխաղացման հարցերում: Մենք հուսով ենք, որ կգրանցվի առաջընթաց»: Տեղեկացնում է Trend գործակալությունը:

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան են ժամանելու նոյեմբերի վերջին: