Ադրբեջանի անդամակցությունը Եվրասիական միությանը քննարկվում է. նախարար

«Ադրբեջանի անդամակցությունը Մաքսային միությանը կամ Եվրասիական միությանը կոնկրետ քննարկման առարկա է»,- ասել է  Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը: 

Մայիսին ապրիլի համեմատ 0.3% գնաճ է արձանագրվել

Գնաճը հիմնականում պայմանավորված է եղել կոշկեղենի 0.4%, դեղամիջոցների 0.4%, կահույքի 0.5%, հագուստի և գործվածքի 0.6%, խոհանոցային սպասքի 0.8%, կենցաղային էլեկտրաապրանքների 1.1% գնաճով։

Ռուսաստանը 300 մլն դոլար կտրամադրի ատոմակայանի վերանորոգման համար

Ռուսաստանը 300 մլն դոլարի վարկ կտրամադրի Հայաստանին՝ ատոմակայանի վերանորոգման համար:

Հայաստանը ծուղակում, իսկ Արցա՞խը…

Ադրբեջանը թվում է, թե Մաքսային Միության կամ ԵՏՄ-ի հետ գործ չունի, բայց խոսքի իրավունք ունի և կարող է իր դիրքորոշումը թելադրել: Հայաստանն, ի տարբերություն Ադրբեջանի, այնքան շատ է շտապում մտնել կառույց, սակայն նույնիսկ գլուխը վեր բարձրացնելու իրավունք չունի: 

Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագիրը ստորագրվեց

Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Նուրսուլթան Նազարբաևն ու Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել են Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագիրը, որը կսկսի գործել 2015թ.-ի հունվարի 1-ից:

Հայաստանը հուլիսի 1-ին կմիանա Եվրասիական միությանը, բայց ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով՝ առանց Արցախի

Ի դեպ, Նազարբաևի առաջարկը հիմք ուներ, ըստ որի Առևտրի համաշխարհային կազմակերպությանը Հայաստանը անդամակցել է ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով: Նազարբաևը շեշտեց, որ Ադրբեջանի նախագահը նույնպես դիմել է Եվրասիական տնտեսական միության ղեկավար երկրներին՝ ընդգծելով, որ Հայաստանը ԱՀԿ-ին ՄԱԿ-ի ճանաչած սահմաններով է միացել:

Ս. Սարգսյանը ոչինչ չի կարողանում ասել ԵՏՄ վեհաժողովի ընթացքում, երբ Նազարբաևը կարդում է Ալիևի...

Ս. Սարգսյանը ոչինչ չի կարողանում ասել ԵՏՄ վեհաժողովի ընթացքում, երբ Նազարբաևը կարդում է Ալիևի նամակը

Սարգսյանը Թուրքիայի հաջորդ նախագահին 2015-ին հրավիրում է Հայաստան

Ս. Սարգսյան. Հրավիրում եմ Թուրքիայի Նախագահին, ով էլ որ ընտրվի առաջիկա ընտրությունների ժամանակ, այցելելու Հայաստան 2015 թվականի ապրիլի 24-ին և առերեսվելու Հայոց ցեղասպանության պատմության խոսուն վկայություններին

Սարգսյանը կմեկնի Աստանա

Սերժ Սարգսյանը Աստանայում կայանալիք Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստին մասնակցելու հրավեր է ստացել: 

Էրզրումի հայկական եկեղեցին՝ գանձախույզների զոհ. Ermenihaber

Թուրքիայի  Էրզրում  նահանգի Օլթու գավառի Հոշնավազ կոչվող վայրում գտնվող հայկական երբեմնի շեն եկեղեցուց միայն երկու պատ է կանգուն մնացել: Եկեղեցին ավերվել է գանձ որոնողների  պատճառած վնասներից: