Էրզրումի հայկական եկեղեցին՝ գանձախույզների զոհ. Ermenihaber

27

Թուրքիայի  Էրզրում  նահանգի Օլթու գավառի Հոշնավազ կոչվող վայրում գտնվող հայկական երբեմնի շեն եկեղեցուց միայն երկու պատ է կանգուն մնացել: Եկեղեցին ավերվել է գանձ որոնողների  պատճառած վնասներից: Այս մասին հայտնում է Ermenihaber.am լրատվականը՝ հղում անելով թուրքական «Սոն դաքիքա» կայքին:

Տեղի բնակիչներից Ջեմալ Յըլդըրըմ անունով մի հովիվ պատմել է, որ եկեղեցին գմբեթավոր է եղել, ունեցել է երեք պատուհան: Նա նաև նշել է, որ մշտապես գանձախույզների ուշադրության կենտրոնում գտնվող եկեղեցու գմբեթը փլուզվել է հենց վերջիններս պատճառով: 

Հովիվը թղթակցին հայտնել է, որ այդ տարածքում ժամանակին մեծ հայկական բնակավայր է եղել: Այդ մասին լսել է 40 տարի առաջ մահացած գյուղի մեծերից մեկից՝ Սուլեյման պապից, ով տեսել էր այդտեղ ապրող հայերին:


Էրզրումի հայկական եկեղեցին՝ գանձախույզների զոհ. Ermenihaber