Սարգսյանը Թուրքիայի հաջորդ նախագահին 2015-ին հրավիրում է Հայաստան

6

«Եթե Թուրքիայի իշխանություններին հետաքրքրում է ճշմարտությունը, ուրեմն նրանք պետք է գան Հայաստան և ապրիլի 24-ին լինեն հայ ժողովրդի կողքին,- հայտարարեց նախագահ Սերժ Սարգսյանը հաջորդ տարվա ապրիլի 24-ին Թուրքիայի նախագահին պաշտոնապես հրավիրելով Հայաստան:

Ելույթ ունենալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նիստում՝ Սերժ Սարգսյանը, մասնավորապես, ասել է․ «Չեմ կարծում, թե դրանից հետո նրանք արխիվներ այցելելու մասին միտք հնչեցնել կկարողանան: Օգտվելով այս առիթից` պաշտոնապես հրավիրում եմ Թուրքիայի Նախագահին, ով էլ որ ընտրվի առաջիկա ընտրությունների ժամանակ, այցելելու Հայաստան 2015 թվականի ապրիլի 24-ին և առերեսվելու Հայոց ցեղասպանության պատմության խոսուն վկայություններին»: