Ադրբեջանի անդամակցությունը Եվրասիական միությանը քննարկվում է. նախարար

8

«Ադրբեջանի անդամակցությունը Մաքսային միությանը կամ Եվրասիական միությանը կոնկրետ քննարկման առարկա է»,- ասել է  Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը: Այստեղ ոչ մի արգելք չկա: Հաղորդում է ադրբեջանական Trend գործակալությունը:

Ուլյուկաևի խոսքով՝ Ադրբեջանի մասնակցությունն այդ համաձայնագրերին տրամաբանական և ճիշտ կլինի:

Ռուսաստանցի նախարարը նաև նշել է, որ տարածաշրջանում Ադրբեջանի միակ գործընկերը Ռուսաստանն է: